Logo

UFC. 36-ամյա Վոլկանովսկին վերադարձրել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին

10:46 / 13.04.2025Խառը մենամարտեր
null

Ավստրալիան ներկայացնող մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկին Մայամիում կայացած UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է և վերադարձրել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին:

36-ամյա մարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Դիեգո Լոպեսին (48-47, 49-46, 49-46):

Սա Վոլկանովսկիի համար 27-րդ հաղթանակն է օկտագոնում, նաև չորս պարտություն ունի: Լոպեսը 26 հաղթանակ և 7 պարտություն ունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ