Մանչեսթերում կայացած UFC 304 մրցաշարի գլխավոր մենամարտում կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքար են մղել գործող չեմպիոն Լեոն Էդվարդսն ու Բելալ Մուհամադը։
ԱՄՆ-ը ներկայացնող 36-ամյա պաղեստինցի մարտիկը 5 ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Էդվարդսին և նվաճել գոտին:
32-ամյա անգլիացու համար չորրորդ պարտությունն է օկտագոնում, ունի 22 հաղթանակ: Մուհամադն օկտագոնում անցկացրել է 27 մենաամարտ, տարել 24 հաղթանակ և պարտվել երեք դիմակայությունում:


