Logo

UFC 317. Ծառուկյանն ու Տոպուրիան նույն քաշն ունեն, Օլիվեյրան թեթև է

21:16 / 27.06.2025• Խառը մենամարտեր
null

Հունիսի 27-ին Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC 317 մրցաշարի հիմնական քարտի մասնակիցների կշռման արարողությունը։ Բոլոր մարտիկները հաջողությամբ հաղթահարեցին քաշային կարգի սահմանաչափերը, այդ թվում՝ պահեստային մասնակից Արման Ծառուկյանը։

Հայ մարտիկը 70.31 կգ է, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Տոպուրիան նույն քաշն ունի: Նրա մրցակիցը՝ թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի մարտիկ Չառլզ Օլիվեյրան 70.08 կգ է:

Տոպուրիան ու Օլիվեյրան կմենամարտեն թեթև քաշային կարգի գոտու համար: Եթե այս մարտիկներից մեկը չկարողանա օկտագոն դուրս գալ, 28-ամյա Ծառուկյանը կմասնակցի տիտղոսային մենամարտին:

«Ֆասթ Սպորտ»-ն ուղիղ եթերում կցուցադրի UFC 317-ի հիմնական քարտը, որը կկայանա հունիսի 29-ին, մեկնարկը՝ առավոտյան 06:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ