Logo

UFC 290. Հայացքների մենամարտը

11:33 / 08.07.2023Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի T-Mobile արենայում հուլիսի 9-ին կկայանա UFC 290-ի մրցաշարը, որի ընթացքում տեղի կունենա չեմպիոնական գոտու 2 մենամարտ:

Կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին կփորձի տիտղոսը պաշտպանել Մեքսիկայի ներակայԱցուցիչ Յաիր Ռոդրիգեսի հետ մենամարտում:

Թեթևագույն քաշային կարգում չեմպիոն, մեքսիկացի Բրենդոն Մորենոն ուժերը կչափի բրազիլացի Ալեքսանդր Պանտոժայի հետ:

Միջին քաշային կարգում կմենամարտեն ավստրալացի Ռոբերտ Ուիտակերն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին:

Մրցաշարի մեկնարկից առաջ կայացել է կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

UFC 290 մրցաշարը Երևանի ժամանակով 04:00-ից սկսած կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ