Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում մարտի 5-ին կայացել է UFC 285 մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը Ջոն Ջոնս - Սիրիլ Գան մենամարտն էր ծանր քաշային կարգում:
Մենամարտն ավարտվել է առաջին մրցափուլից հետո, երբ Ջոնսը հաջողությամբ կիրառել է խեղդող հնարք ու դարձել ծանր քաշային կարգի նոր չեմպիոն:
Ջոնսը կարիերայում հաղթել է 27 անգամ և կրել 1 պարտություն, իսկ Գանը պարտվել է 13 մենամարտերից 2-ում:
Ջոն Ջոնս - Սիրիլ Գան մենամարտը «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում էր: