Logo

UFC 285. Ջոն Ջոնսի և Սիրիլ Գանի հայացքների մենամարտը (տեսանյութ)

12:19 / 03.03.2023Վիդեո
null

UFC-ի ծանր քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտից առաջ Լաս Վեգասում կայացել է ամերիկացի Ջոն Ջոնսի և ֆրանսիացի Սիրիլ Գանի հայացքների մենամարտը: UFC 285-ի գլխավոր մենամարտը տեղի կունենա մարտի 5-ին: 

Ջոնսը նախորդ մենամարտն անցկացրել էր 2020 թվականի փետրվարին UFC 247-ում: 35-ամյա մարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր իր հայրենակից Դոմինիկ Ռեյեսին։ Ջոնսն օկտագոնում տարել է 26 հաղթանակ և կրել մեկ պարտություն։

32-ամյա Սիրիլ Գանը նախորդ տարվա սեպտեմբերին UFC Fight Night 209-ում երրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր ավստրալացի Թայ Տուիվասային։ Գանն օկտագոնում տարել է 11 հաղթանակ, ունի մեկ պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ