UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն 2023 թվականի հունվարի 21-ին չորրորդ անգամ կմենամարտի Մեքսիկայի ներկայացուցիչ Բրենդոն Մորենոյի հետ:
UFC 283-ում կայանալիք մենամարտը պատմական կլինի, քանի որ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ մարտիկները կմենամարտեն չորրորդ անգամ:
Հիշեցնենք, որ Ֆիգեյրեդուն ու Մորենոն առաջին մենամարտում, որը կայացել էր 2020-ի դեկտեմբերին, հաղթողին չէին պարզել, իսկ 2021-ի հունիսին հաղթել էր մեքսիկացին ու նվաճել չեմպիոնական գոտին: 2022 թվականի հունվարին կայացած երրորդ մենամարտում բրազիլացին ռևանշի էր հասել ու վերադարձրել չեմպիոնական տիտղոսը: