Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել UFC-ի կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն, ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկուն։
«Առա՛ջ, չեմպիոն»,- սոցցանցերում Վոլկանովսկու հրապարակման տակ գրել է 39-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Վոլկանովսկին հաջորդ մենամարտը կանցկացնի փետրվարի 18-ին կայանալիք UFC 298 մրցաշարում, որտեղ մրցակիցը կլինի Իսպանիան ներկայացնող վրացի Իլիա Տոպուրիան։



