Logo

ՈՒԵՖԱ-ն դատի է տվել պիցցայի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:01 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Pizza Wolke - UEFA

Ֆուտբոլին առնչվող արտասովոր, մինչև իսկ զավեշտալի, դատավարություն է հասունանում Եվրոպայում։ ՈՒԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել գերմանական Pizza Wolke պիցցերիայի դեմ՝ Չեմպիոնների լիգայի անվանմանը նմանակելու համար։

Գիսեն քաղաքում գործող հաստատությունը հայտարարել է, որ դատական հայց է ստացել իր արտադրանքի անվանման պատճառով։ Հաղորդագրությունում նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի վրդովմունքն առաջացրել է իրենց ճաշացանկում Champignons League (Շամպինյոնների լիգա) անվամբ ուտեստի առկայությունը, քանի որ այն համահունչ է ֆուտբոլի հանրահայտ Չեմպիոնների լիգայի (Champions League) անվանմանը։

ՈՒԵՖԱ-ն առայժմ չի մեկնաբանել իր որոշումը, իսկ ահա պիցցերիայի ղեկավարությունը հումորով է ընդունել տեղի ունեցածը։ Դատարանը բավարարել է եվրոպական ֆուտբոլային կառույցի պահանջը։ Իսկ Pizza Wolke-ում գտնում են, որ դա լավագույն գովազդն է իրենց համար։ Նրանց կարծիքով՝ դա ապացուցում է, որ ընկերությունը զարգացման ճիշտ ուղի է ընտրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա