Logo

ՉԼ. «Միլանը» հաղթեց, «Շախտյորն» ու «Սելթիկը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:38 / 14.09.2022• Վիդեո
null

Իտալիայի չեմպիոն «Միլանը» Չեմպիոնների լիգայի խաղարկության E խմբի 2-րդ տուրում սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոյին»:

«Միլանի» կազմում գոլով աչքի ընկան կիսապաշտպաններ՝ բելգիացի Ալեքսիս Սալեմակերսը, իտալացի Թոմասո Պոբեգան և ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից կմրցեն Լոնդոնի «Չելսին» և ավստրիական «Զալցբուրգը»:

«Միլանը» 4 միավորով այս պահի դրությամբ խմբի առաջատարն է, «Դինամոն» 3 միավոր ունի, «Զալցբուրգը»՝ 1, «Չելսին» առայժմ միավոր չունի:

F խմբի 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորն» ու շոտլանդական «Սելթիկը» 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը: 

Խմբի մյուս խաղում ժամը 23:00-ից կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու գերմանական «Լայպցիգը»:

«Շախտյորն» այս պահի դրությամբ 4 միավորով խմբի առաջատարն է, «Ռեալը» 3 միավոր ունի, «Սելթիկը»՝ 1, «Լայպցիգն» առանց միավորի է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր

E խումբ

«Միլան» (Իտալիա)  - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 3-1 (տեսանյութ) 

Օլիվյե Ժիրու, 45, Ալեքսիս Սալեմակերս, 47, Թոմասո Պոբեգա, 77 - Միսլավ Օրշիչ, 56

F խումբ

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1-1 (տեսանյութ) 

Միխայիլ Մուդրիկ, 29 - Արտյոմ Բոնդարենկո, 10 ինքնագոլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ