Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի առաջին խաղային օրը կայացան E, F, G և H խմբերի հանդիպումները։
Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» F խմբում մրցեց շոտլանդական «Սելթիկի» հետ ու արտագնա հաղթանակ տարավ 3-0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և բելգիացի վինգեր Էդեն Ազարը։ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 30-րդ րոպեին փոխարինվեց ծնկի վնասվածքի պատճառով։
Խմբի մյուս խաղում Դոնեցկի «Շախտյորը» Գերմանիայում 4-1 հաշվով հաղթեց «Լայպցիգին»: Ուկրաինական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի կիսապաշտպան Մարիան Շվեդը։
E խմբում Իտալիայի չեմպիոն «Միլանը» 1-1 հաշվով ավարտեց ավստրիական «Զալցբուրգի» դեմ արտագնա հանդիպումը: Առաջին խաղակեսում միլանցիների պատասխան գոլը խփեց բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» Խորվաթիայում 0-1 հաշվով պարտվել էր Զագրեբի «Դինամոյին»:
G խմբում իսպանական «Սևիլիան» սեփական խաղադաշտում 0-4 հաշվով պարտվեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական գոլ խփեցին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը և պորտուգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը:
22-ամյա Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայում անցկացրած 20-րդ խաղում խփեց 25-րդ գոլը։
Խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում 3-0 հաշվով հաղթել էր Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»:
H խմբում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում 2-1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»: Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դուբլին իտալական ակումբից պատասխանեց ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին:
Խմբի մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» Լիսաբոնում 2-0 հաշվով հաղթեց իսրայելական «Մաքաբի Հայֆային»:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Միլան» (Իտալիա)՝ 1-1 (տեսանյութ)
Նոահ Օկաֆոր, 28 - Ալեքսիս Սալեմակերս, 40
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1-0 (տեսանյութ)
Միսլավ Օրշիչ, 13
F խումբ
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0-3 (տեսանյութ)
Վինիսիուս, 56, Լուկա Մոդրիչ, 60, Էդեն Ազար, 77
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 1-4 (տեսանյութ)
Մոհամեդ Սիմական, 57 - Մարիան Շվեդ, 16, 58, Միխայլո Մուդրիկ, 76, Լասինա Տրաորե, 85
G խումբ
«Սևիլիա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0-4 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 20, 67, Ֆիլ Ֆոդեն, 58, Ռուբեն Դիաշ, 90+2
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 3-0 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 35, Ռաֆայել Գերեյրու, 42, Ջուդ Բելինգեմ, 83
H խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2-1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 5, 22 - Ուեսթոն Մակքենի, 53
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 2-0 (տեսանյութ)
Ռաֆա Սիլվա, 50, Ալեքս Գրիմալդո, 54


