Logo

TyC Sports. Սուարեսը մտադիր է վերադառնալ հայրենիք

22:24 / 08.12.2025Ֆուտբոլ
null

MLS-ի նորընծա գավաթակիր «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է վերադառնալ ուրուգվայական «Նասիոնալ», հաղորդում է TyC Sports-ը:

38-ամյա ուրուգվայցին չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել ամերիկյան ակումբի հետ: Սուարեսի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի օրեր անց:

Սուարեսն MLS-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 32 խաղի, խփել 10 գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ