Կենտրոնական պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, եզրային պաշտպաններ Գագիկ Դաղբաշյանը և Վահագն Այվազյանը տեղափոխվել են Երևանի «Ալաշկերտ»՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք՝ Դաղբաշյանն ու Ոսկանյանը ժամանակին հանդես են եկել «Ալաշկերտում»:
Դաղբաշյանը 15 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, 9 խաղ՝ Մ21 հավաքականում։ Վերջերս ազգային թիմ հրավիրված Ոսկանյանը երկրի գլխավոր թիմում մեկ խաղ է անցկացրել, ևս 5 հանդիպման Անդրանիկը մասնակցել է Մ21 հավաքականի կազմում։ Այվազյանն իր ակտիվում 4 հանդիպում ունի Մ21 հավաքականի, ևս 3 խաղ` Մ19 հավաքականի կազմում։