Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրում «Լանսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Անժեին»։
Հյուրերից դուբլ գրանցեց Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ֆլորիան Տովենը։
Պիեռ Սաժի գլխավորած թիմը 31 միավորով բարձրացավ առաջին տեղ` շրջանցելով գործող չեմպիոն ՊՍԺ-ին (30) և «Մարսելին» (29)։ «Անժեն» 12-րդն է և ունի 16 միավոր։
Ֆրանսիայի Լիգա 1, 14-րդ տուր
«Անժե» - «Լանս»` 1-2
Հարունա Ջիբրին, 76 - Ֆլորիան Տովեն, 45, 74
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


