Սաուդյան Արաբիայի ժամանցների նախարար Տուրկի Ալ Շեյխը հերթական շոու միջոցառումն է կազմակերպելու Նյու Յորքում, հայտնում է Boxing247-ը:
Riyadh Season-ի սեփականատերը հովանավորելու է Fatal Fury City of the Wolves միջոցառման գլխավոր մենամարտը, որտեղ WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար կմրցեն աշխարհի նախկին ժամանակավոր չեմպիոն Ռայան Գարսիան ու Ռոլանդո Ռոմերոն:
Սկանդալային Գարսիան արդեն հայտարարել է, որ մենամարտի համար ստանալու է 20 միլիոն դոլար, իսկ հաջողության դեպքում մենամարտելու է Դևին Հեյնիի հետ:
WBA վարկածով նախկին ժամանակավոր չեմպիոն Գարսիան նախորդ տարի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում պարտվել է Հեյնիին:
Ավելի ուշ նրա դոպինգ-թեստը դրական էր եղել, ինչի պատճառով բռնցքամարտիկը որակազրկվել էր:

