Logo

Տուրկի Ալ աշ Շեյխ. «Մենք Ուսիկ - Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել»

17:55 / 20.12.2024Բռնցքամարտ
null

Սաուդյան Արաբիայի ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք ռևանշ մենամարտի մասն:

«Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի Թայսոնը, բայց ենթադրում եմ՝ այս անգամ էլ Ուսիկն առավելության կհասնի: Մենք երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել»,- հանրահայտ գործարարի խոսքը մեջբերում է The Stomping Ground-ը:

Հիշեցնենք, որ հենց Տուրկի Ալ աշ Շեյխն էր կազմակերպել ռևանշ մենամարտի անցկացումը Սաուդյան Արաբիայում: Ալ աշ Շեյխի գլխավորած Riyadh Season ընկերությունը հովանավորչական գործունեություն է ծավալում նաև UFC-ում:

Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի տիտղոսային մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա