Logo

Տուխելը կարող է մնալ «Բավարիայում»

14:40 / 16.05.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է շարունակել աշխատանքը գերմանական ակումբում, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանացի մասնագետի գործակալի ու «Բավարիայի» միջև բանակցությունները շարունակվում են։ Տուխելը ցանկանում է զգալ լիակատար վստահություն, որպեսզի փոխի հեռանալու մասին որոշումը։ Վճռորոշ կլինի տնօրենների խորհուրդի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին «Բավարիան» պաշտոնապես հայտնել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին Թոմաս Տուխելը հեռանալու զբաղեցրած պաշտոնից։ Այս մրցաշրջանում մյունխենյան ակումբը որևէ տիտղոս չի նվաճել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա