Logo

Տուխելը կարող է գլխավորել իսպանական ակումբ

09:41 / 22.12.2022• ՍՊՈՐՏ
null

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հեռացել է Անգլիայից և սկսել իսպաներեն սովորել: Լրագրող Քրիստիան Ֆալկը սոցցանցերում հայտնել է, որ 49-ամյա մարզիչը կարող է գլխավորել իսպանական ակումբ:

Ֆալկը հրապարակման մեջ նշել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Աթլետիկոյի» տարբերակները: Ավելի վաղ Տուխելը հերքել էր տեղեկությունը, թե ցանկանում է գլխավորել Գերմանիայի հավաքականը և հայտնել, որ մտադիր է մարզչական կարիերան շարունակել ակումբային մակարդակում:

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը սեպտեմբերին Լոնդոնի «Չելսիից» հեռանալուց հետո ազատ գործակալ է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ