Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել, որ ազգային թիմում կարող է տեղի ունենալ ավագի փոփոխություն։ Անգլիայի հավաքականի ավագը Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է, որը նաև ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։
«Արդյոք Քեյնը կմնա՞ թիմի ավագը․ բոլորը գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում Հարիին։ Ես մեծ ջանքեր էի գործադրել, որ նա տեղափոխվեր «Բավարիա»։ Նա արդեն լեգենդ դառնալու ճանապարհին է։ Սակայն հիմա դեռ վաղ է նման որոշում կայացնելու համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal․com-ը։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը նոր պաշտոնում աշխատանքը կսկսի 2025թ․ հունվարի 1-ից։ 51-ամյա մարզիչի նախորդ աշխատավայրը Մյունխենի «Բավարիան» էր, որտեղից հեռացել էր հունիսին։ Գերմանացին նախկինում գլխավորել է նաև Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և գերմանական «Մայնցը»: