Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանի վերջում զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշմանը։
«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցնելու ենք համագործակցությունն այս մրցաշրջանից հետո։ Իհարկե, մինչև այդ պահը ես ու իմ մարզչական շտաբը հնարավոր ամեն բան կանենք հաջողության հասնելու համար»,- 50-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը 2023թ․ մարտի 25-ին էր գլխավորել «Բավարիան»՝ փոխարինելով իր հայրենակից Յուլիան Նագելսմանին: Տուխելի գլխավորությամբ մյունխենյան ակումբն անցկացրել է 44 հանդիպում, տարել 28 հաղթանակ, կրել 11 պարտություն ու գրանցել 8 ոչ-ոքի։
Բոլոր մրցաշարերում «Բավարիան» պարտվել է նախորդ երեք խաղում։ Բունդեսլիգայի 22-րդ տուրից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը 50 միավորով երկրորդ տեղում է և 8 միավոր է զիջում առաջատար Լևերկուզենի «Բայերին»։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում էլ «Բավարիան» 0-1 հաշվով պարտվել է իտալական «Լացիոյին»։


