Logo

Տուխել. «Վատ արդյուքն չէ թիմի համարը, որը «չի զարգանում»

12:53 / 05.11.2023Ֆուտբոլ
null

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը: Գերմանացի մասնագետն իր խոսքում հեգնել է անվանի նախկին ֆուտբոլիստներ Լոթար Մատեուսին և Դիտմար Համանին, որոնք խաղից առաջ քննադատել էին մյունխենյան թիմին և գերմանացի մասնագետին:

«Վատ արդյունք չէ թիմի համար, որը «չի զարգանում» և «ներքին խնդիրներ ունի»: Իսկ մնացածի մասին ձեզ կպատմեն ֆուտբոլային մասնագետներ Դիդին և Լոթարը»,- հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է Տուխելը:

Բունդեսլիգայի 10 խաղից հետո «Բավարիան» 26 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Բայերին» զիջում է 2 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ