Logo

Տուխել. «Մենք դեռ դուրս չենք մնացել ՉԼ-ից»

16:14 / 17.02.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, թե ինչ մթնոլորտ է տիրում իր  գլխավորած թիմի հանդերձարանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լացիոյից» կրած պարտությունից (0-1) հետո։

«Բոլորը, իհարկե, հիմա  ընկճված են, սակայն կայացել է միայն առաջին խաղը։ Մենք դեռ դուրս չենք մնացել Չեմպիոնների լիգայից։ Անկասկած` բոլորը փորձում են հարթել իրավիճակը։

Հանձնվելը մեր բնավորության մի մասնիկը չէ ինչպես Բունդեսլիգայի պայքարում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ Վստահ եմ, որ դեռ հնարավորություն ունենք շրջել իրավիճակը»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Բավարիա» - «Լացիո» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ