Logo

Տուխել. «Չեզոք երկրպագուները ցանկանում են, որ «Բայերը» դառնա չեմպիոն»

10:25 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է՝ չեզոք երկրպագուները ցանկանում են, որ Լևերկուզենի «Բայերը» դառնա Գերմանիայի չեմպիոն:

«30 ակումբ փորձել է հաղթել «Բայերին», սակայն ոչ մեկին չի հաջողվել։ Անպարտելիության այդ շարքն արտասովոր է, սակայն մենք մրցակցից հետ ենք ընդամենը 2 միավորով։

Մրցաշրջանն իրականում նոր է սկսվում, բայց թվում է, թե սա արտասովոր խաղ է, որի ընթացքում պետք է մեր բոլոր խաղաքարտերը բացենք։ Լավ հնարավորություն է մեզ համար և Լևերկուզեն ենք մեկնում` հաղթելու։

Չեզոք երկրպագուները ցանկանում են, որ «Բայերը» դառնա չեմպիոն, սակայն մենք խաղում ենք հանուն մեր սպասելիքների ու տիտղոսի։

Մենք՝ որպես ֆավորիտ, կարող ենք ավելին կորցնել, քան մեր մրցակիցը, սակայն հենց դա էլ մեզ հաղթող է դարձնում ու հաղթողի հոգեբանություն տալիս։ Այժմ չենք կարող իրավիճակը փոխել, բայց պատրաստ ենք խաղին»,- Տուխելի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Բավարիան» Լևերկուզենում արտագնա հանդիպում կանցկացնի «Բայերի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքով:

Մյունխենյան ակումբը 20 խաղից հետո վաստակել է 50 միավոր և երկրորդ տեղում է, 52 միավորով «Բայերն» առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ