Logo

Տուխել․ «Անհանգստանալու առիթ չունենք»

16:55 / 03.10.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» այսօր երեկոյան Դանիայում կհանդիպի «Կոպենհագենին»։ Խաղից առաջ գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ թիմը պատրաստ է առաջիկա հանդիպմանը։

«Անհանգստություն չենք զգում։ Ցանկացած նոր տեղեկություն քննարկում ենք ֆուտբոլիստների հետ։ Տեսական մարզումների ընթացքում շատ լավ աշխատանք ենք կատարել։ Առաջիկա խաղում շեշտը դնելու ենք գոլային հնարավորությունների վրա»,- 50-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Առաջին տուրում «Բավարիան» 4-3 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Կոպենհագենը» 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Գալաթասարայի» հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա