Logo

Տոտո Վոլֆը՝ Ֆերստապենի հնարավոր տեղափոխության մասին

12:26 / 27.03.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆը խոսել է ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենի հնարավոր տեղափոխության մասին:

«Ժամանակի ընթացքում Մաքսը և նրա մենեջերները պետք է որոշեն, թե ինչն է իրենց համար առաջնահերթ՝ բոլիդը, արդյունքները, թե թիմի ներսում առկա որոշակի արժեքները, որոնք նրանք գնահատում են: Ես լավ եմ ճանաչում նրանց, այդ պատճառով էլ սպասում եմ»,- 52-ամյա գործարարի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները մեղադրվել էր ոչ հարիր պահվածքի համար, բայց ավելի ուշ արդարացվել էր:

Սկանդալից հետո ԶԼՄ-ում տեղեկություն էր տարածվել, որ Մաքս Ֆերստապենը մտադիր է հեռանալ ավստրիական թիմից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ