Logo

Տոտին նշել է, թե ում է ցանկանում տեսնել «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում

22:53 / 04.03.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆռանչեսկո Տոտին նշել է, թե Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո ում է ցանկանում տեսնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում.

«Ո՞ւմ կցանկանայի տեսնել «Ռոման» մարզելիս։ Կառլո Անչելոտիին, բայց նա չի գա։ Եթե նման հանճարեղ մարզչի հետ աշխատելու տարբերակ լիներ, նա կասեր. «Լավ, ես կգամ, իսկ թի՞մը։ Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ես չեմ գլխավորի թիմը։ Փոփոխություններ են անհրաժեշտ»։

Խնդիրը թիմի կորիզն։ Բոլոր մարզիչները ցանկանում են հիմք ունենալ։ Ինձ համար մարզիչը հիմք է։ Նա պետք է կարողանա կառավարել չեմպիոններին, ինչը շատ բարդ խնդիր է։ Անչելոտին այդ առումով աշխարում լավագույնն է։ Հարցրեք խաղացողներին. շատերը կասեն, որ սիրահարված են նրան»,- նշել է Տոտին Viva el Futbol փոդքասթում։

Կառլո Անչելոտին 2021 թվականից մարզում է Մադրիդի «Ռեալը»։ «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի պայմանագիրը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա