Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին նշել է Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնի հավակնորդներին:
«Ես զարմացած չեմ «Նապոլիի» ցուցադրած արդյունքներից: Կոնտեն հիանալի մարզիչ է, որն աշխատում է հիանալի թիմում:
«Նապոլին», «Յուվենտուսը» և «Ինտերը» Սկուդետոյի գլխավոր հավակնորդներն են»,- 48-ամյա Տոտիի խոսքը մեջբերում է TMW-ն:
Հիշեցնենք, որ 7-րդ տուրից հետ «Նապոլին» 16 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գործող չեմպիոն «Ինտերն» է, որը մեկ միավոր պակաս ունի, իսկ Տիագո Մոտայի գլխավորած «Յուվենտուսը» 13 միավորով երրորդն է: