Իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին «կազմել» է իդեալական ֆուտբոլիստի։
«Անհրաժեշտ է Կրիշտիանու Ռոնալդուի աջ ոտքը, Դիեգո Մարադոնայի՝ ձախ ոտքը, Լուկա Տոնիի գլխով խաղը, Ռոնալդոյի արագությունը, Լիոնել Մեսիի դրիբլինգը, Ջուդ Բելինգեմի ֆիզիկական պատրաստվածությունն ու խաղը տեսնելու իմ կարողությունը»,- Իտալիայի հավաքականի կազմում 2006թ․ աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է Betsson Sport-ը։
Հիշեցնենք, որ 48-ամյա Տոտին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017 թվականին: