«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին կարծում է, որ Իտալիայում ֆուտբոլային տաղանդները քչացել են, գրում է ինսայդեր Նիկոլա Սկիրան:
«Իտալիայում չափազանց քիչ են տաղանդները: Նախկինում «Բրեշիայում» միաժամանակ խաղում էին Ռոբերտո Բաջոն ու Պեպ Գվարդիոլան, իսկ հիմա այդ թիմի ֆուտբոլիստների անուններն անգամ չգիտենք»,- ասել է «Հռոմի կայսրը»:
«Ռոմայում» անցկացրած 783 խաղում Տոտին դարձել է 307 գոլի ու 209 ասիստի հեղինակ: