«Տոտենհեմը» որոշել է չվճարել 12 միլիոն եվրո ու «Լայպցիգից» չգնել Տիմո Վերների տրանսֆերային իրավունքը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Գերմանացի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կվերադառնա «Լայպցիգ»։ Գերմանական ակումբում նույնպես նրա ապագան անորոշ է, քանի որ այնտեղ մարզչական փոփոխություն է ակնկալվում. Մարկո Ռոզեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
29-ամյա Վերներն այժմ չի նախընտրում վերադառնալ Բունդեսլիգա։ Նա կարիերան Անգլիայում և ԱՄՆ-ում շարունակելու տարբերակներ ունի։
«Տոտենհեմը» գերմանացի վինգերին վարձակալել է 2024թ. հունվարին։ Նա լոնդոնյան թիմում 41 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։