Logo

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Մարմուշին

13:18 / 23.12.2025Ֆուտբոլ
null

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Օմար Մարմուշի ծառայություններով, հայտնում է TEAMTALK-ը:

Հյուսիսլոնդոնցիները եգիպտոսցու ծառայություններով սկսել են հետաքրքրվել, քանի որ ամռանը չկարողացան ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Սավինյոյի տրանսֆերային իրավունքը:

«Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում է նաև «Բորնմութի» առաջատարներից Անտուան Սեմենյոն, սակայն նրան ձեռք բերելու հավանականությունն այնքան էլ շատ չէ, քանի որ Սեմենյոյի տրանսֆերով հետաքրքրված են անգլիական գրեթե բոլոր գրանդ ակումբները:

26-ամյա Օմար Մարմուշը 2025 թվականի հունվարին է 68 միլիոն եվրոյով գերմանական «Այնտրախտից» տեղափոխվել «Մանչեսթեչ Սիթի», որի կազմում 40 խաղում խփել է 9 գոլ:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ