Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշում է կայացրել տարին մեկ անգամ ստուգել բուժանձնակազմի աշխատանքը, հայտնում է Standard-ը:
Ակումբը նման քայլի է գնացել, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն դժգոհ է ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներից:
Ավստրալացի մասնագետը գոհ չէ բժիշկների աշխատանքից, քանի որ ֆուտբոլիստները վնասվածքից հետո դաշտ են վերադառնում, սակայն կարճ ժամանակ անց կրկին հայտնվում են լազարեթում:
Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային հատվածում «Տոտենհեմի» բուժանձնակազմի աշխատանքը մանրամասն ստուգման էր ենթարկվել, իսկ դրանից հետո մի շարք փոփոխություններ էին կատարվել: