Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»։
Հյուրերի հաղթական գնդակը 42-րդ րոպեին խփեց Արչի Գրեյը։
Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից երկու գոլով աչքի ընկավ Ռիշառլիսոնը, բայց գոլերը չեղարկվեցին VAR համակարգի միջամտությամբ:
«Տոտենհեմը» 25 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, «Քրիստալ Փելասը» 26 միավորով 9-րդն է։
Սա 2025 թվականին ակումբների վերջին հանդիպումն էր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Քրիստալ Փելաս» - «Տոտենհեմ»` 0-1
Արչի Գրեյ, 42
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


