Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով վստահ հաղթանակի հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Լոնդոնյան ակումբից աչքի ընկան անգլիացիներ, վինգեր Բրենան Ջոնսոնը, հարձակվող Դոմինիկ Սոլանկեն ու շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 42-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց թիմի ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։
Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 10-ի և բարձրացավ 8-րդ տեղ, մանկունյական ակումբը 7 միավորով 12-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»` 0-3
Բրենան Ջոնսոն, 3, Դեյան Կուլուշևսկի, 47, Դոմինիկ Սոլանկե, 77
Հեռացում` Բրունու Ֆերնանդեշ, 42 («Մանչեսթեր Յունայթեդ»)


