«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը չի հեռանա լոնդոնյան ակումբից: «Տոտենհեմն» ու հարավկորեացի ֆուտբոլիստը նոր պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
32-ամյա ֆուտբոլիստի նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր 2025 թվականի հուլիսի 1-ին:
Սոնը լոնդոնյան թիմում անցկացրել է 431 խաղ, որոնցում խփել է 169 գոլ, կատարել 90 ասիստ:
We are delighted to announce that we have exercised the option to extend Heung-Min Son’s contract, which will now run until the summer of 2026 🤍
— Tottenham Hotspur (@SpursOfficial) January 7, 2025