Լոնդոնի «Տոտենհեմի» կազմը համալել է Իսրայելի ազգային հավաքականի վինգեր Մոնոր Սոլոմոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:
Իսրայելցին Դոնեցկի «Շախտյորից» հեռացել է՝ օգտվելով ՖԻՖԱ-ի հատուկ կանոնից, որով խզվել է ուկրաինական ակումբի հետ պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանը Մոնոր Սալոմոնը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ֆուլհեմում»՝ 24 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:


