Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Բորնմութին»:
Միակ գոլը գրանցվեց 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, դարպասի գրավմամբ աչքի ընկավ 19-ամյա պաշտպան Դին Հյույսենը:
«Բորնմութն» ընթացիկ առաջնությունում տանը հաղթել է նաև գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» և Լոնդոնի «Արսենալին»:
«Բորնմութը» վաստակած 21 միավորով շրջանցեց «Տոտենհեմին» և բարձրացավ 9-րդ տեղ: Լոնդոնյան թիմը մեկ միավոր քիչ ունի և 10-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Բորնմութ» - «Տոտենհեմ»` 1-0
Դին Հյույսեն, 17