Լոնդոնի «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի առողջական վիճակը։
«Կարող ենք հաստատել, որ Ռոդրիգոն գիտակից է, կարողանում է խոսել և ուղևորվում է հիվանդանոց` լրացուցիչ բուժզննման համար»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպման 7-րդ րոպեին՝ անկյունայինի խաղարկումից հետո, գլխիվայր անհաջող ընկել է և վնասվածք ստացել։ «Տոտենհեմի» բուժանձնակազմը նրան խաղադաշտից հանել է պատգարակի վրա։
«Բոլորս մտածում ենք քո մասին, Ռոդրիգո: Շուտափույթ ապաքինում»,- «Լիվերպուլն» արձագանքել է մրցակցի ֆուտբոլիստի վնասվածքին:
We're all thinking of you, Rodrigo. Speedy recovery.
— Liverpool FC (@LFC) January 8, 2025
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը Fast Sports-ի ուղիղ եթերում է: Խաղը հասանելի է նաև Fasttv.am կայքում և Fast TV հավելվածում: