Լոնդոնի «Տոտենհեմը» սոցցանցերում ներկայացրել է ակումբի նոր տարբերանշանը։
«Նոր տարբերանշանը ստեղծվել է ավելի քան 300 խաղացողների, անձնակազմի և երկրպագուների տվյալների հիման վրա, որը թույլ կտա ավելի համարձակ մոտեցում ցուցաբերել ակումբի ապրանքանիշին այն հարթակներում, որոնցում այժմ այն ցուցադրվում է: Բոլորին հայտնի աքլորն ավելի հպարտ է, քան նախկինում։ Մենք հանել ենք «Տոտենհեմ Հոթսփուր» կոր գրվածքով տեքստը։ Դա մեզ թույլ կտա մեծացնել ակումբի խորհրդանիշի մասշտաբները»,- նշված է լոնդոնյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։