«Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում ընդունեց «Նյուքասլին» և հաղթանակի հասավ 4-1 հաշվով:
Տանտերերի կազմում գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ հարավկորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը, իսկ Ռիշառլիսոնը դուբլ ձևակերպեց: Հյուրերի միակ գոլը խաղավերջում խփեց Ժոելինթոնը:
Լոնդոնյան ակումբն ընդհատեց առանց հաղթանակների 5-խաղյա շարքը, իսկ «Նյուքասլը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:
Անգե Պոստեկոգլուի թիմը միավորների քանակը հասցրեց 30-ի և 5-րդ տեղում է, «Նյուքասլը» 26 միավորով 7-րդն է:
ԱՊԼ, 16-րդ տուր
«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 4-1 (տեսանյութ)
Դեստինի Ուդոջի, 26, Ռիշառլիսոն, 38, 60, Հյոն Մին Սոն, 85 - Ժոելինթոն, 90+1