Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Լոնդոնյան գրանդից դուբլ գրանցեց Նիդերլանդների ազգային հավաքականի պաշտպան Միկի վան դե Վենը։
Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմը 17 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Էվերթոնը» 11 միավորով 14-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Էվերթոն» - «Տոտենհեմ»` 0-3
Միկի վան դե Վեն, 19, 45+6, Պապե Մատար Սար, 89
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


