Logo

«Տոտենհեմը» հաղթեց ու բարձրացավ երկրորդ տեղ

17:31 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Տոտենհեմը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Լիդսին»։

Լոնդոնյան ակումբից գոլ ու ասիստ գրանցեց Մոհամեդ Կուդուսը։

Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 14-ի` բարձրանալով երկրորդ տեղ։ «Լիդսը» 8 միավորով 12-րդն է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Լիդս» - «Տոտենհեմ»` 1-2

Նոա Օկաֆոր, 34 - Մատիս Տել, 23, Մոհամեդ Կուդուս, 57

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ