Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը մեկնարկեց «Նոթինգեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ» մրցավեճով: Լոնդոնյան ակումբն արտագնա հաղթանակ տարավ 2-0 հաշվով:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Տոտենհեմ»՝ 0-2
Ռիշարլիսոն, 45+2, Դեյան Կուլուսեվսկի, 65
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի մեկնարկային խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ջենոային»: Մասիմիլիանո Ալեգրիի թիմը միավորներ կորցրեց, թեպետ առաջին կեսից հետո առջևում էր հաշվի մեջ:
Իտալիայի Ա սերիա, 16-րդ տուր
«Ջենոա» - «Յուվենտուս»՝ 1-1
Ալբերտ Գուդմունդսոն, 48, - Ֆեդերիկո Կիեզա, 28
Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիա» 2-2 հաշվով ավարտեց Բրեմենի «Վերդերի» դեմ տնային հանդիպումը: Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը դաշտի տերերի փոխարինողների թվում էր և դաշտ մտավ 87-րդ րոպեին:
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բորուսիա Մ.» - «Վերդեր»՝ 2-2
Ռոկո Ռայց, 45, 49 - Ռաֆայել Բորե, 9, Մարվին Դուկշ, 76
Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրը սկսվեց հետնապահ «Լիոնի» հաղթանակով «Մոնակոյի» նկատմամբ:
Լիգա 1, 16-րդ տուր
«Մոնակո» - «Լիոն»՝ 0-1
Ժեֆինյո, 85