Logo

«Տոտենհեմը» դժվարությամբ հաղթեց 9 ֆուտբոլիստով մնացած «Լիվերպուլին»

22:44 / 30.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» դրամատիկ պայքարում հաղթեց «Լիվերպուլին»:

26-րդ րոպեին Կյորտիս Ջոնսը թողեց մերսիսայդցիներին 10 ֆուտբոլիստով, ինչից հետո թիմերը 1-ական գոլ փոխանակեցին:

Երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի թիմի ֆուտբոլիստների քանակը նվազեց ևս մեկով. խաղադաշտից հեռացվեց պորտուգալացի Դիոգու Ժոտան:

Լոնդոնցիները 3 միավոր կորզեցին վերջին վայրկյաններին. հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին Ջոել Մատիպի ինքնագոլը 2-1 հաշվով հաղթանակ բերեց «Տոտենհեմին»:

«Տոտենհեմը» շարունակում է մնալ անպարտելի և 17 միավորով երկրորդ տեղը կիսում է «Արսենալի» հետ: «Լիվերպուլը» 16 միավորով 4-րդն է:

Անգլիայի Պրեմիեր Լիգա, 7-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 2-1 (տեսանյութ)

Հոն Մին Սոն, 36, Ջոել Մատիպ (ինքնագոլ), 90+6 - Կոդի Գակպո, 45+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա