Թուրինի «Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Տոտենհեմում», հաղորդում է FootMercato-ն:
Անգլիական ակումբը կարող են հրավիրել 23-ամյա ֆուտբոլիստին, եթե անգլիացի հարձակվող Հարի Քեյնը որոշի տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Հիշեցնենք, որ Վլախովիչը 2022 թվականի հունվարին իտալական «Ֆիորենտինայից» է տեղափոխվել է «Յուվենտուս»։ 2022/23 մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: