Logo

«Տոտենհեմը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել իր նորեկի հետ

21:23 / 12.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրն իտալացի պաշտպան Դեստինի Ուդոջիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը:

«Երջանիկ եմ, որ այստեղ եմ, այն շատ մեծ ակումբ է: «Տոտենհեմում» առաջին իսկ օրվանից ինձ ջերմ են ընդունել, այստեղ բոլորը հարգում են միմյանց», - նշել է 21-ամյա ֆուտբոլիստը: 

Հիշեցնենք, որ Ուդոջին «Տոտենհեմ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Ուդինեզեից»: Նրա համար լոնդոնյան ակումբը վճարել է 25 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում իտալացին դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ, ստեղծել է 10 գոլային պահ և միակ պաշտպանն է Պրեմիեր լիգայում, որ 12 անգամ կարողացել է խլել գնդակը մրցակցի կիսադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ