Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմի» ու «Ռենի» միջև խաղը չի կայանա:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղն անցկացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ լոնդոնյան ակումբին գրանցվել է տեխնիկական պարտություն, ինչի արդյունքում երկրորդ տեղը գրավել է «Վիտեսը», որը պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում՝ մրցելով «Ռապիդի» հետ:
Այսպիսով՝ Անտոնիո Կոնտեի թիմը դուրս է մնում եվրագավաթային խաղարկության ընթացիկ մրցաշրջանից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին նշանակված խաղը հետաձգվել էր լոնդոնյան ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով: