Logo

«Տոտենհեմը» դարձավ Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը

01:00 / 24.10.2023Ֆուտբոլ
Տոտենհեմ-2023

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆուլհեմի» դարպասը:

Տանտերերի կազմում գոլի և ասիստի հեղինակ դարձավ կորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը, որն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 7-ի:

Լոնդոնյան ակումբը 9 խաղից հետո պարտություն չունի և 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-3-րդ տեղերը բաժանող «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» վաստակել են 21-ական միավոր:

Պրեմիեր լիգա, 9-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»՝ 2:0 

Հյոն Մին Սոն, 36, Ջեյմս Մեդիսոն, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա