Լոնդոնի «Տոտենհեմն» ընկերական խաղում հյուրընկալվեց Սինգապուրը ներկայացնող «Լայոն Սիթիին» և հաղթեց 5-1 հաշվով:
Անգլիական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը, մեկական գոլ խփեցին արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն և անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
Ընկերական հանդիպում
«Լայոն Սիթի» (Սինգապուր) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1-5
Շաուալ Անուար, 14 - Հարի Քեյն, 45+3 (11մ), Ռիշարլիսոն, 48, 52, 90+1, Ջովանի Լո Չելսո, 73


