Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։
Անգե Պոստեկօղլուի թիմը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում. դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը։
Լոնդոնյան ակումբը 23 միավորով 10-րդն է, «Սաութհեմփթոնը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյայի ու սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ։
«Չելսին» Պրեմիեր լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 34 միավորով երկրորդ տեղում է։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմն առաջնության առաջատար «Լիվերպուլից» հետ է արդեն 2 միավորով։ «Բրենթֆորդը» 23 միավորով 11-րդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»` 0-5
Ջեյմս Մեդիսոն, 1, 45+4, Հյոն Մին Սոն, 12, Դեյան Կուլուսևսկի, 14, Պապե Մատար Սար, 25
«Չելսի» - «Բրենթֆորդ»` 2-1
Մարկ Կուկուրելյա, 43, Նիկոլաս Ջեքսոն, 80 - Բրայան Մբեումո, 90
Հեռացում` Մարկ Կուկուրելյա, 90+8 («Չելսի»)